Հայաստանում ադամանդի արտադրության ծավալները զգալի նվազել են

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 105 հազար 43 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 40.5%-ով:

2020 թվականի նույն ժամանակահատվածում, չնայած համավարակին և պատերազմին, հանրապետությունում արտադրվել է 176 հազար 560 կարատ ադամանդ։

Նշենք նաև, որ 2019թ-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 193 հազար 85 կարատ ադամանդ, 2018 թ-ին՝ 182 հազար 812 կարատ, իսկ մինչ հեղափոխությունը՝ 2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ 200 հազար 168 կարատ ադամանդ։

Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հունվար-հոկտեմբերին արտադրվել է 1 843.7 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2020 թ-ի նշված ժամանակահատվածի համեմատ աճել է 21.2%-ով։