Խոստացիր նրան ամեն-ամեն բան, ինչ որ կարող է խոստանալ շահը

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Բաքվում Ադրբեջանին համոզում է դառնալ ԵԱՏՄ անդամ դիտորդ երկրի կարգավիճակով: Թմբկաբերդի առումը հիշեցի՝ խոստացիր նրան ամեն-ամեն բան, ինչ որ կարող է խոստանալ շահը: Թուրքերը պայման են առաջ քաշում՝ նախ դեմարկացիա, դելիմիտացիա, խաղաղության պայմանագիր, Զանգեզուրի միջանցք նույն պայմաններով, ինչ Լաչինի պարագայում: Հատկանշական է, ի դեպ, որ ռուսները առաջարկում ու համոզում են մեզ սահմանագծումն ու սահմանազատումն իրականացնել 1974 թվականին հաստատված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով ոչ թե 1929 թվականի, ինչպես ներկայացվում է հայկական տեղեկատվական-քարոզչական դաշտում: Ադրբեջանցի փորձագետներից մեկն, ի դեպ, մտահոգություն էր հայտնել առ այն, որ Երևանի հետ ուղղակի շփումների փոխարեն Մոսկվայի միջոցով սեփական օրակարգը պարտադրելու գործելաոճը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը որպես նախապայման ինքը պահանջի Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Հետաքրքիր գաղափար է, ի դեպ:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից