Հայաստանը հայտնվել է սոցցանցերի միջոցով լրտեսությամբ զբաղվող պետությունների ցանկում. Սամվել Մարտիրոսյան

Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին ահազանգում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Առաջին անգամ Հայաստանը՝ որպես պետություն, անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։ Հայտնաբերվել է «Մեթա»-ի՝ «Ֆեյսբուք»-ի և «Սիթիզենլաբ»-ի կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ և մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը Անդրոյիդ և այֆոնների համար։ Մանրամասն ուսումնասիրությունները կարող եք գտնել այստեղ։ Ավելի մանրամասն, թե ում են վարակել ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ․ youtu-be[.]net։ ՍՄՍների և մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով»,- գրում է փորձագետը։