Բրյուսելում տեղի է ունենում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Պաշտոնական ողջույնի արարողությունից հետո համատեղ լուսանկար է արվել, հայտնում է AzerTAc-ը։

Հիշեցնենք, որ այսօր սպասվում է նաև եռակողմ հանդիպում՝ Միշելի, Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։