Գլխավոր դատախազության սահմանադրականության ոչնչացման համառությունն աննախադեպ է

Գլխավոր դատախազության սահմանադրականության ոչնչացման համառությունն աննախադեպ է: Ախր ինչը եթե ոչ քաղաքական կաշկանդվածությունը, կարող է ստիպել դատախազներին նման ապօրինություններ գործել ու չգիտակցել պատասխանատվությունը: Մարդկանց նկատմամբ նման խայտառակ խախտումները, նույնիսկ պատգամավորների նկատմամբ, ոչ միայն իրավական չէ, այն նաև բարոյական չէ: Մարդիկ կալանավորելու «մատերիալ» չեն ու վերջ:

Ստիպված նորից ու նորից տեղադրում եմ Սահմանադրության 96-րդ հոդվածի ԱՌԱՆՁԻՆ ու հստակ ՆՈՐՄԸ «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից…»: Տեսնում եք չէ որքան պարզ է գրված, բայց ինչը կարող էր ստիպել գիտական աստիճան ունեցող դատախազներին այս նախադասությունը չընկալել, կամ իբր չընկալել..ու 4 ամսից ավելի կալանավորված պահել պատգամավորների: Բոլորն ամեն ինչ հասկանում են, բոլորն ամեն ինչ արձանագրում են:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

<iframe src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Faramo.vardevanyan%2Fposts%2F5106385212708906&show_text=true&width=500″ width=”500″ height=”426″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share”></iframe>