Միսս տիեզերք մրցույթում հայուհու կերպարը ներկայացավ Արարատի թագավորության գլխավոր աստվածուհու՝ Արուբանիի տեսքով (տեսանյութ, լուսանկարներ)

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անչափ հպարտ եմ, որ Միսս տիեզերք մրցույթում հայուհու կերպարը ներկայացավ Արարատի թագավորության թերևս ամենագլխավոր աստվածուհու Արուբանիի տեսքով։ Միլիոնավոր մարդիկ իմացան Հայաստանի, Արարատի թագավորության (Ուրարտու) և Արուբանիին մասին։ Սա քո ժառանգությունը ներկայացնելու և հանրահռչակելու հրաշալի օրինակ է։ Ուրախ եմ, որ շատ-շատ փոքրիկ ներդրում էլ ես ունեմ։

Gaia Ne ջան, շատ մեծ ու հզոր գործ եք արել։ Վարձքներդ ի կատար»։