Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից

Երեկ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 3-րդի առաջին մասի 9-րդ կետով ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից եւ գործելու է որպես պատգամավոր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: