«Հայաստան» դաշինքի ավելի քան 10 պատգամավորներ քաղաքական պատանդ են Փաշինյանի ձեռքին․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի ավելի քան 10 պատգամավորներ քաղաքական պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Երբ իմ գործընկերները չունեն ՀՀ շահերը միջազգային հարթակներում պաշտպանելու հնարավորություն, այդ պարագայում մեզ մնում է դադարեցնել մեր անդամակցությունը միջազգային կազմակերպություներին, որը առիթ կտա հնչեցնելու այնտեղ, որ ՀՀ-ում մարդու իրավունքները և քաղաքական բռնաճնշումները ինչ մակարդակի են»,- ասաց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում