Ալեն Սիմոնյանը Արեգնազ Մանուկյանի դեմ հայց է ներկայացրել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ խոսելու հետ կապված: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

«Տիկին Մանուկյանը վերջին երեք ամսում 4 նախադասություն տեքստի տարբեր տեղերում դնում և կարդում է՝ «ասֆալտը», «Հունաստանը», «բուքմեյքերական գրասենյակը», մյուսը չեմ հիշում:

Դուք դատարանում պատասխան կտաք, և դատարանը ձեզ կպարտավորեցնի գալ և այդ նույն թղթով ներողություն խնդրել»,- ասաց Ալեն  Սիմոնյանը: