Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները,«3+3» ձևաչափի ներդրումը

Դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի միջև, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի ներդրման շուրջ: