Ինքը գիտի, որ միջանցքը տալուց հետո պետք չի լինելու ոչ դրսի տերերին, ոչ ներսի, դրա համար էլ չի ուզում տալ, բայց կա գերիների հարց
Ինքը միջանցքը խոստացել է, թուրքն էլ ասել է,- միջանցքը տաս՝ գերիներին հետ կտամ: Քարոզարշավի ժամանակ ասված «մեր եղբայրների 1-2 ամիս ավել գերի մնալու» մասինը ոչ թե բլթոց էր, այլ բերնից թռած կոնկրետ ժամկետների նշում: Էդպես էին պայմանավորվել «բանավոր» հունվարին: Մայիսին Սև լճի մոտ թուրքի առաջ գալը սրա պայմանավորվածությունից չխուսափելու կանխարգելիչ ակտ էր, իսկ քարոզարշավին հնչեցրածը թուրքին ակնարկ էր, որ «ինչ խոսել ենք ուժի մեջ է»: Իր կողմից Սև լճի 30%-ի համար չպատերազմելու բարբաջանքն էլ նրա մասին էր, որ նոր զոհեր ու գերիներ չեն լինի, ըստ այդմ հին գերիներին վերադարձնելու հույսը ծնողների մոտ չի մարի:
Ինքը գիտի, որ միջանցքը տալուց հետո ոչ մեկին էլ պետք չի լինելու՝ ոչ դրսի տերերին, ոչ ներսի, դրա համար էլ չի ուզում տալ միջանցքը: Բայց կա գերիների հարց: Ու որպեսզի իր ընտրազանգվածը իրեն չճնշի գերիների հարցով (իսկ իրեն պետք է, որ իր ընտրազանգվածը աղոթքի պես կրկնի իր բոլոր էշությունները) նա առաջին պլան բերեց «գերի էլ կա, գերի էլ. ամեն գերի հերոս չի» կոնցեպտը: Նա դա ասեց ԱԺ ամբիոնից: Ալենի խոսքերի «սլիվը» իրականում 1 կրակոցով 2 հարց լուծել էր նշանակում: Նախ «ընտրազանգվածը» իմացավ, որ գերիները «դասալիքներ են և իրենց ծնողները ձայն չեն հանում, քանզի գիտեն դրա մասին», հետն էլ «հո դասալիքների մասին հոգալով Սյունիք չե՞նք կորցնելու», և երկրորդ՝ Ալենը դարձավ թիվ 1 թշնամին գերիների ծնողների աչքի առաջ: Նիկոլը սլաքներն իրենից թեքեց ԱԺ:
Այսպիսով. «միջանցքի» հարցով գերիների խաղաքարտը ժամանակավորապես չեզոքացնելով ու ծնողների արդար պահանջի դեմ հանելով սեփական «անուղեղ հետևորդների զանգվածը», նա նորից շարունակում է «քցողի» իր բարի ավանդույթը: Դե իսկ Ալենին էլ ավելորդ անգամ փչացնելը երբեք չի խանգարի: Էդ տղեն էլ է «թերթեր» կարդում, բա ո՞նց թե՝ Ալենը կարող է «զամեն» դիտվել: Թե չէ էսքան «միլիցա» ունեցող երկրում Արարատ Միրզոյանը կարող էր պատահաբար ծեծ ուտե՞լ:
Նիկոլը երկարացնում է իր «կոնտրակտը»՝ ճանապարհին չեզոքացնելով խանգարող հանգամանքները: Խանգարում են գերինե՞րը՝ «կփչացնի» իրենց: Էդքան բան:
Իսկ ԱԺ-ի երեկվա ծեծկռտուքը «փրկել շարքային Ալենին լրատվական և համացանցային հարձակումից» իրականացված օպերացիա էր: Աներձագի ներկայությունը ուղղակի քող էր, որ Նիկոլը «սլիվերի» հետ կապ չունի: Կապ չունի՞:
Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից