Հաագայի դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը թվիթերում գրառում է արել Հաագայի դատարանի այսօրվա որոշման մասին:

«Դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները և մերժել է Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Հայաստանը ողջունում է դատարանի որոշումը և հուսով է Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդ որոշման գործնական կիրարկումը ապահովելուն»,-գրել է նա: