Զբոսաշրջիկներն Անիի ավերակներում կկարողանան շրջել էլեկտրական կառքով

Զբոսաշրջիկների այցն Անիի ավերակներ հեշտ ու հարմարավետ դարձնելու համար շահագործման է հանձնվել էլեկտրական կառք (ֆայտոն)։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ն ու հիշեցնում, որ հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։

Ներկայիս Թուրքիայում գտնվող հայկական երբեմնի հոյակերտ այդ քաղաքում՝ Անիում, զբոսաշրջիկներն այսուհետև, էլեկտրական ֆայտոնով շրջելով շուրջ 100 հա տարածք, հնարավորություն կունենան տեսնելու հայկական պատմամշակութային ժառանգության կոթողները։

Նշվում է, որ էլեկտրական կառքով շրջայցը տևում է 45 րոպե և այն նախատեսված է միաժամանակ 5 ուղևորի տեղափոխման համար։