Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Լաթաքիայի նավահանգստային շրջանին

Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի Լաթաքիա նավահանգստային շրջանին, հայտնում է Սիրիայի պետական ​​հեռարձակման գործակալությունը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իսրայելը օդային հարձակում է իրականացնում Լաթաքիա նավահանգստի մատույցներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռազմական աղբյուրի տեղեկացմամբ, մի քանի հրթիռների կիրառմամբ հարձակումն իրականացվել է Միջերկրական ծովից։ Ավիահարվածի արդյունքում մի քանի կոնտեյներ հրդեհվել են։

Իսրայելը պարբերաբար օդից հարվածներ է հասցնում Սիրիայում գտնվող թիրախներին։ Դամասկոսը բազմիցս պահանջել է ՄԱԿ անվտանգության խորհրդից ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ դադարեցնելու պետական ​​ինքնիշխանության սիստեմատիկ խախտումը։