Նոյեմբերյանում ի վերջո հաղթեց համայնքը՝ փոխզսպված և հավասարակշռված արդյունքներով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Սարգիս

Ալեքսանյանն անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ գրել է

«Նոյեմբերյան խոշորացված համայնքում ոչ մի կուսակցություն էլ չհաղթեց։ Հաղթեցին թեկնածուները, որոնք կուսակցությունների հետ կապ գրեթե չունեին, որոշ դեպքերում կուսակցությունը խանգարեց անհատներին ավելի շատ քվե ստանալու։ Թող կուսակցությունները դոշները փքած չասեն՝ մենք հաղթանակ տարանք և դրոշակ դարձնեն իրենց հետ առնչություն չունեցող տոկոսները հանրությանը ներկայացնելով։

Ի վերջո հաղթեց համայնքը՝ փոխզսպված և հավասարակշռված արդյունքներով։ Այս արդյունքները մրցակցություն են ապահովելու և բարձրացնելու են կառավարման արդյունավետությունը, և Նոյեմբերյանը զարգացնելու մեծ շանսեր են ապահովելու, եթե իհարկե, չգնա քաղաքական առևտրի մակարդակ։

Շնորհավորում եմ բոլոր թեկնածուներին և ազգաբնակչությանը»։