Մասիսում հաղթեց Դավիթ Համբարձումյանը (տեսանյութ)

Եթե անկեղծ ես Մասիս խոշորացված համայնքի ժողովդի հաղթանակին երբևիցե չեմ կասկածել, բայց ես ասեցի Աստծուց առաջ չի կարելի ընկնել։ Այս հաղթանակը շատ մեծ կարևորություն ունի ինձ համար, որովհետև Մասիս համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։ Մեր երիտասարդության մեծ մասը 44-օրյա պատերազմում զոհ գնաց, մենք սերունդ պիտի փոխենք։ Երիտասարդները պիտի առաջ գան, ավագների փորձը օգտագործելով պետք է արարեն՝ որպեսզի մենք ավելի լավ հայրենիք ունենանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մասիս խոշորացված համայնքում ընտրված համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։