Ոստիկանները Երևանի հյուրանոցներում առանց կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող 8 օտարերկրացու են գտել

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը։ Պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հերթական անգամ անցկացվեց կանխարգելիչ միջոցառում։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները վարչական շրջանի հյուրանոցներում հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու։

Նրանք ներկայացվել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։