Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են շուրջ 150 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 150 ուխտավորի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Ամարաս վանական համալիր այցելելիս: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները БТР-82А ժամանակակից  զրահափոխադրիչներով ապահովում են ուխտավորների անվտանգ այցելությունն ու մասնակցությունն Ամարաս վանական համալիրում տեղի ունեցող եկեղեցական ծառայությանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: