Բարբադոսը դարձել է հանրապետություն

Կարիբյան ծովի Բարբադոս կղզի նահանգը երեքշաբթի պաշտոնապես դարձել է հանրապետություն։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ն այլևս չի լինի Կարիբյան պետության ղեկավար։ Երկրի նախագահն է Սանդրա Մեյսոնը, որն ընտրվել էր հոկտեմբերին։

Ըստ գործակալության, արարողությունը հեռարձակվել է Բարբադոսի կառավարության կայքում։

Արարողության հյուրն է եղել բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Չարլզը, ով կիրակի օրն է ժամանել Բարբադոս։

«Ես երդվում եմ հավատարիմ լինել Բարբադոսին, օրենքին համապատասխան։ Ես ազնվորեն ծառայելու եմ Բարբադոսին որպես նախագահ: Աստված օգնական ինձ», – ասել է Մեյսոնը իր երդմնակալության ելույթի ժամանակ։