Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհներին

Ժամը 09.00 դրությամբ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Գավառի, Նաիրիի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: