Թուրքիայում լիրայի արժեզրկման համապատկերին բողոքի ակցիաներ են իրականացվել

Ստամբուլում և Անկարայում թուրքական լիրայի արժեզրկման պատճառով բողոքի ցույցեր են տեղի ունեցել, հաղորդում է Halk TV-ն։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությունից հեռացում։ Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին։

Թուրքական արժույթը երեքշաբթի նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 13,21  լիրայից իջնելով 11,37 լիրայի։ Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» ասել է ֆինանսական վերլուծաբան Արդա Թունջան, մեկ օրում նման կտրուկ անկումը առավելագույնն է եղել վերջին 20 տարում։

Հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները մեղադրել են Էրդողանին անգործունակության մեջ և կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Պետության ղեկավարն իր հերթին ասել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսին՝ նախատեսվածի համաձայն։