Ավարտվել են Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5,5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները. Սանոսյան

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով ավարտվել են Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ինչպես նաև ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով և անհրաժեշտ նշաններով», – նշել է Սանոսյանը։