Հիմա պատերազմ է մի մարդու օրոք, ով շատ լավ է իմացել, թե ինչի շուրջ են եղել բանակցությունները․ Իրանագետ

ՀՀ-ում գործող վարչակարգի ղեկավարը պատերազմից հետո՝ և՛ նախընտրական, և՛ հետընտրական շրջաններում, քանիցս հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը այլընտրանք չունեն։

Սա եթե ասեր մի մարդ, ով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի ստորագրել, առավել ևս տեղյակ չէ, թե ինչ է խոսվել թշնամի երկրի և ՌԴ ղեկավարների հետ դրանից առաջ և հետո, և հիմա էլ որևէ զիջման չգնար և ունենայինք ամենօրյա բախումներ ու զոհեր, գուցե կարելի կլիներ հասկանալ։

Կասվեր, դե մարդը չի իմացել օրակարգը, ինքն էլ չի ուզում գնալ զիջումների։

Բայց հիմա պատերազմ է մի մարդու օրոք, ով շատ լավ է իմացել, թե ինչի շուրջ են եղել բանակցությունները, ինչ են ուզել և ուզում իրենից, և եթե էտքանով հանդերձ խաղաղություն է խոստացել մարդկանց, ուրեմն իմացել է դրա գինն էլ, արժեքն էլ։

Կարելի է կարծել, որ թշնամու սադրանքներն ու գործողությունները ուղիղ կապ ունեն խոստացվածի ու չարվողի հետ։

Պա՞րզ չէ, որ դրսին ու ներսին տրված խոստումներն ու հիմա արվողը լրիվ իրար հակառակ են։

Թե չէ, որ ասեիր՝ պատերազմ եմ անելու, քե՞զ չէին էլի քվեարկելու։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։