Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և մի շարք տարածաշրջանային հարցեր»,- ասել է գործակալության զրուցակիցը։