Գերության մեջ հայտնված անձանց թեմայով հետաքննելու մասին հորջորջելը պետական համակարգի և «Ապագայի» չընդհատվող կործանում է
Պետությունը պարտավոր է.
- Ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, կաշվից դուրս գալ, եթե կուզեք, գերության մեջ հայտնված իր քաղաքացիներին (անգամ զուտ նրա պատճառով, որ այդ մարդիկ քո ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ են) հայրենիք վերադարձնելու համար,
- Կանխել գերության մեջ հայտնված անձանց խոշտանգումը, նաև գնալով ցանկացած դեպքի հետևից՝ միջազգային իրավական և քաղաքական ատյաններ, այլ պետությունյեր դիմելու, թեման անընդհատ թմբկահարելու միջոցով:
- Եթե կա հետաքննության կարիք, թե ով ինչ հանգամանքներում է հայտնվել գերության մեջ՝ դա իրականացնել առանց հանրայնացման, առնվազն մինչև այդ մարդկանց հետ բերելը:
Հետևաբար՝ գերության մեջ հայտնված անձանց թեմայով հետաքննելու մասին հորջորջելը, որպես կառավարության ղեկավարի առաջին արձագանք, ոչ այլ ինչ է, քան պետական համակարգի և «Ապագայի» չընդհատվող կործանում:
Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան էջից