Ի զե՛ն, հապաղելը կործանում է Հայաստանի և հայի համար (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լճափ» ջոկատի հրամանատար, Արիության համար շքանշանի կրկնակի ասպետ, արցախյան 3 պատերազմների մասնակից Լևոն Գևորգյանը:
Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակումից, հայկական կողմի կորուստներից՝ անդրադառնալով նաև հրամանին, որով արգելվում է կամավորականների մասնակցությունը ՀՀ սահմանների մարտական գործողություններին։ Արդյո՞ք դա էլ թշնամուն հայկական հողերը հանձնելու մարտավարությունից մեկը չէ, քանի որ կամավորականը մինչև վերջ կպաշտպանի հայրենիքի դիրքերը, մինչդեռ ժամկետային զինծառայողները ստիպված են անվերապահ ենթարկվել իշխանությունների հրահանգներին։
Լևոն Գևորգյանը ցավով արձանագրեց, որ այսօրվա մեր իշխանությունները չեն հայրենիքի ամենամեծ չարիքը, այլ մեր արժանապատվության կորուստն է, համակերպումը իրականության և Հայաստանի կործանման հետ։
Ինչո՞ւ երբեմնի հայրենիք ազատագրած, Հայաստանի Հանրապետության ձևավորման ակունքներում կանգնած համագեստով տղերքն այսօր նախընտրում ենք աչքերը գետնին հառած ապրել, քան պայքարել իրենց արժանապատվության համար։ Հաղորդման հյուրն ասաց, որ տարիներ շարունակ մեզ հենց այդպես են դաստիարակել, արժեզրկել մեր երբեմնի գաղափարները, որ այսօր ազգային դաշտը ամուլ է թվում։
Մանրամասները՝ տեսանյութում