Դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ ՌԴ ՊՆ առաջարկները մեզ համար ընդունելի են. Փաշինյան

«Երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021-ի մայիսից ի վեր  Հայաստանի և Ադրբեջանի  սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու  վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից և երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ»,- այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-նը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,-ասաց նա:

Վերջինս  դիմեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին. «Խնդրում եմ Ռուսաստանի ձեր գործընկերոջ հետ ճշգրտեք մանրամասները և փորձենք իրագործել առաջարկները ՌԴ արած առաջարկների շրջանակներում և հիման վրա»:

«Շատ լավ»,-արձագանքեց Պապիկյանը: