Շրջանցեք, իգնոր արեք կարճ, բանալի բառեր պարունակող գրառումները․ թշնամին նոր տեխնոլոգիաներ է կիրառում

Խնդրում եմ բոլորի ուշադրությունը:

Կարծում եմ, շատերին է տեսանելի, որ իրավիճակը ադրբեջանական սոցմեդիայում էապես տարբերվում է 2020 թվականի պատերազմի ժամանակ եղածից: Ժողովրդական լեզվով ասած՝ կյանքներս չենք պատմելու, մեր գործը չենք անում լայքեր հավաքելու համար և ոչ էլ քաղաքական շահախնդրության նպատակադրումով, բայց պետք է խնդրեմ չդժվարացնել մեր աշխատանքը և չստիպել ավելի շատ ռեսուրսներ կենտրոնացնել հայկական հարթակում: Ի՞նչ ենք խնդրում: Ադրբեջանական տեղեկատվական համակարգերը մեր հարթակում արդյունավետ աշխատանքի նոր տեխնոլոգիաներ են կիրառում: Շրջանցեք, իգնոր արեք, մի մեկնաբանեք, անգամ մի քննադատեք բազմահազար լայքերով կարճ, բանալի բառեր պարունակող գրառումները, եթե անգամ տվյալ օգտատիրոջը հասկանալի պատճառներով չվստահելու պատճառ ունեք: Վառ օրինակ կա՝ գնացի բանակ, փառք հայկական բանակին, և այլն՝ այդպիսի տրամաբանությամբ, կարծում եմ, առավել քան հասկանալի է, թե ի՞նչ նկատի ունենք: Նման օգտատերերին թշնամին օգտագործում է իր համար անցանկալի կամ ցանկալի սոցմեդիա ռեսուրսի հավաստանշման նպատակով և ուղղորդված մանիպուլյատիվ տեղեկատվական հոսքերով կազմակերպում իր աշխատանքը: Հավատացեք, պետք չէ գերագնահատել սեփական մեդիագրագիտության մակարդակը, այդ ևս երաշխիք չէ, որ ակամա չեք ծառայելու թշնամու ագիտմեքենային: Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այսչափ թափանցիկ ակնարկ անել հրապարակային, բայց իրավիճակն է թելադրում, ցավոք, մեր իշխանական կամ հակաիշխանական ճամբարների բաժանված տեղեկատվական-լրատվական բանակները շարունակում են մնալ Ճ մակարդակում: Մեզ համար կանխատեսելի էր շատ նուրբ հակագրոհը և տեղեկատվական դաշտում մեզ չեզոքացնելու օպերացիան, որ իրականացվում է աջակից օգտատերերի քաղաքական նախապատվությունների ուսումնասիրության հիմքով: Գիտենք՝ ովքե՞ր են անում, ինչո՞ւ: Խնդրում եմ ինձ անձամբ կամ հեռակա ճանաչող ընկերներին մեր կողմից սոցմեդիա հարթակում արվող հրապարակային գրառումները դիտարկել տեղեկատվական աշխատանքի համատեքստում և գնահատել բովանդակային բաղադրիչի հիմքով՝ առանց ավելորդ զգայականության: Շնորհակալություն:

Վարդան Բալյանի  ֆեյսբուքյան էջից