ՌԴ փոխարտգործնախարարը Տոյվո Կլաարի քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության համաձայն, զրույցի ընթացքում քննարկվելեն «հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սրացումները»։

Ու թեև՝ «կողմերը մտահոգություն են հայտնել զինված բախումների կապակցությամբ», շեշտենք, որ բախումները սահմանային չեն՝ թշնամական Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, գրավել դիրքեր, գերեվարել այդ դիրքերի զինծառայողներին։

«Ընդգծվել է Բաքվի և Երևանի զսպվածությունը, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը»,- նշված է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում։