Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհված զինվորների հիշատակը

Նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նախօրեին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված հերոսների հիշատակը։

Ավելացնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները շարունակում են բոյկոտել խորհրդարանի նիստերը։