Ո՛չ, չտեսնել- չլսելու տալ չի լինելու, լռել չի լինելու, այս անգամ` խնայել չի լինելու

Եվ ինչո՞ւ պետք է խնայեմ Գերագույն հոգևոր խորհրդին, երբ ինքս ինձ չեմ խնայում…

 

Ինչպես ասում են, հերիք եղավ, բո՛լ եղավ… Կյանքիս ամենածանր գիշերներից մեկը այս նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն էր: Այնքան մեծ էր զայրույթս ու տագնապս` հետևանքների հստակ գիտակցումից, որ նույնիսկ մտածեցի, թե ինֆարկտի կամ ինսուլտի հետևանքով կյանքս այդ գիշերվանից հետո կարող է չշարունակվել, և ընդմիշտ զրկվելու եմ ընթերցողներին խոսք ասելու, մտածածս և իմացածս փոխանցելու հնարավորությունից: Մարդու այն տեսակն եմ, որը չնայած կյանքի տարբեր ու ծանր փորձություններին, չի կոտրվում, բայց այդ պահին ինձ մոտ զգացի վհատվելուն ու կոտրվելուն, Էջմիածնի կողմից ինձ որբացած զգացի…

Պատկերացնում եմ անհամբեր ընթերցողի հարցը` ի՞նչ էր պատահել… Պատասխանեմ հակիրճ` Գերագույն հոգևոր խորհուրդը նոյեմբերի 12-ին  հայտարարություն  է ընդունել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների առնչությամբ, և համացանցում պատահաբար հանդիպել ու կարդացել էի այդ խիստ վտանգավոր հայտարարությունը: Հայաստանի ոստիկանական բռնապետության գերագույն գլխավոր դավաճանի կամ թիվ 1 ներքին թշնամու կողմից ամեն ինչ կարող էի սպասել, բայց ո՛չ տվյալ հայտարարությանը` Գերագույն հոգևոր խոհրդի կողմից, հայտարարություն, որը նման է թիկունքից դաշույնի հարվածի:

«Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում»,- նշված է Գերագույն հոգևոր խորհրդի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում» վերտառությամբ խնդրո առարկա հայտարարության մեջ:

Իյա՞… Միայն լիարժեք վստահության դեպքում կարելի էր նման հայտարարություն անել, բայց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն որտեղի՞ց այդ վստահությունը, որտեղի՞ց իմացան, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում: Աստվա՞ծ են, թե՞ անսխալական…

Այսքան բարդ, նուրբ ու վտանգավոր հարցի առնչվելիս, հարկ չէ՞ր, որ Գերագույն հոգևոր խորհուրդը զգուշավոր լիներ, խնդիրը, առկա փաստերն ու փաստարկները բազմակողմանիորեն ուսումնասիրեր ու վերլուծեր, և նոր միայն հանդես գար հայտարարությամբ, որը, եթե վերոնշյալ ուսումնասիրությունից բխեր, կունենար հետևյալ ձևակերպումը` Գերագույն հոգևոր խորհուրդը չի բացառում, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կարող է ներկայացնել հոգևոր վտանգ: Կամ… գոնե լռեր, եթե չուներ այդպիսի հայտարարությամբ հանդես գալու համարձակություն:

Շատ սխալ, հավատացյալներին մոլորեցնող ու վտանգավոր հայտարարությունը, սակայն, արդեն կատարված է, և եթե Գերագույն հոգևոր խորհուրդը կարող է հիմնավորել իր այդ հայտարարությունը, թող, նախևառաջ, պատասխանի իրեն հրապարակայնորեն ուղղվող հետևյալ հարցերին.

1․Քրիստոնյայի կողմից չարիքի (օրինակ, ԼԳԲՏ քարոզչության, եկեղեցի քանդելու, տեղը, ասենք, գիշերային ակումբ կառուցելու, Նիկոլի ու նիկոլականների օրոք Հայաստանում վավերացված Լանզարոտի կոնվենցիան ամբողջ ծավալով կիրառելու, և նույնիսկ տարրական դասարանների աշակերտների հոգեկան ու մտավոր աշխարհը սեռական առումով խախտելու, շեղելու, պղծելու…) հանդուրժումը, դրա նկատմամբ անտարբերությունը հոգևոր մեղք, հոգևոր վտանգ կլինի՞, թե ոչ:

2․Հնարավո՞ր է քիմիական կամ կենսաբանական ակտիվ պրեպարատների, նանոտեխնոլոգիաներով ստեղծված հատուկ բաղադրիչների միջոցով մարդու հոգեկանի ու վարքի վրա այնպիսի ազդեցություն ունենալ, որ նա և, վերջին հաշվով, հասարակությունը (հասարակությունները) անտարբեր լինեն իրենց շուրջ չարիքի նկատմամբ և հանդուրժեն այն:

3․Մարդկությունն ունի՞ թշնամիներ` հանձին Սատանայի ու նրա երկրային ծառաների կամ վեցանոցների:

4․Եթե մարդկությունն ունի թշնամի` հանձին նաև Երկրի վրա Սատանային ծառայող ուժերի (գլոբալիստական, ջհուդամասոնական կամ այլ), կարո՞ղ են նրանք կամ նրանց պատվերը կատարող գիտնականները կորոնավիրուսային հիվանդության դեմ առանձին պատվաստանյութեր կամ պատվաստանյութերի առանձին խմբաքանակներ արտադրել նանոտեխնոլոգիաներով ստեղծված ու վերոնշյալ ազդեցությամբ պրեպարատների կամ բաղադրիչների պարունակությամբ, որպեսզի դրանցով զանգվածային պատվաստումների արդյունքում տարբեր երկրների բնակիչներ անտարբեր լինեն չարիքի նկատմամբ, չընդվզեն, չդիմադրեն ու հանդուրժեն այն:

5․Եթե վերոնշյալ պրեպարատները կամ բաղադրիչները ռազմական կամ ռազմականից նույնիսկ ավելի մեծ տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորություններ ունեցող գաղտնի լաբորատորիաներում են ստեղծված, նույնիսկ ամենաժամանակակից, բայց քաղաքացիական նշանակության սարքավորումներ ունեցող քաղաքացիական լաբորատորիաները կարո՞ղ են պատվաստանյութերում հայտնաբերել դրանք (այս հռետորական հարցը նրա համար է, որպեսզի չպատճառաբանվի, թե պատվաստանյութերում այդպիսի բաղադրիչների պարունակության դեպքում դրանք Հայաստանում կամ այլ երկրներում արդեն հայտնաբերված կլինեին):

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան