Հիմա ինչ, Ճակատենում «խաղաղության դարաշրջա՞ն է» սկսվել

Հիմա ինչ, Ճակատենում «խաղաղության դարաշրջա՞ն է» սկսվել, թե ի վերջո այնտեղ եկավ այդքան սպասելի «Ապագան»։

Այսպիսով, իրադարձությունները զարգանում են համաձայն այն տրամաբանության, որի մասին բոլոր նորմալ հայերը ուղղակի իրենց ճղում են արդեն մեկ տարի, բայց ավաղ՝ ոչ լսող, ոչ էլ ընկալող։

Ադրբեջանական ուժերը մի քանի ուղղությամբ միաժամանակ սկսում են սադրանքներ, առաջխաղացման փորձեր և ի վերջո տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների զավթման և օկուպացիայի լեգիտիմացման գործընթաց։

Այս սողալով օկուպացիայի քաղաքականությունը, որն օգտագործում են ադրբեջանցիները՝ չափազանց էֆեկտիվ է, քանզի իրենց հաշվարկների մեջ շատ հստակ տեղավորվում է Հայաստանի իշխանության վախվորած և ադրբեջանահաճո «խաղաղության դարաշրջանի» ստրատեգիան, որը պարզապես չի ենթադրում ակտիվ և անձնուրաց պայքար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար։

Այո, հենց Հայաստանի իշխանություններն են առաջնային պատասխանատուն, որ ամեն օր մեր Հայրենիքի մասերը անցնում են թշնամու տիրապետության տակ։

Հիմա ի՞նչ, տեսաք, որ թուրք-ադրբեջանական բարբարոս մարդասպանները կանգ չեն առնելու, չնայած գիտեմ, որ դուք առաջնորդվում եք այն փլիսոփայությամբ, թե բա «հանձնենք Գորիս-Կապան ավտոմայրուղու մի մասը և թուրքը կկանգնի, հո վայրենի չե՞ն»։

Հիմա ինչ, կանգնե՞ց թուրքը, թե՞ հիմա ավելի շատ է պահանջում։

Ձեզ թվում է, որ Ճակատենով պրոցեսը ավարտվե՞ց։

Դուք գոնե տարրական իրավիճակի զարգացման գնահատականներ և վերլուծություններ ունա՞կ եք տալ:

Թե վերջում, երբ եղած-չեղածը կհանձնեք թուրքին՝ կրկին մեղադրելով շուրջ բոլորին, «ներողություն» եք խնդրելու ձեր կողմից թուրքի երախը նետված «հհհհպպպաաարրրտտտ քաղաքացիներից»։

Թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը կամովին կանգ չեն առնելու, քանզի իրենց վերջնական նպատակն է հանդիսանում ցամաքով Ադրբեջանի և Թուրքիայի լիարժեք միավորվելը՝ այսինքն ընդհանուր սահման ունենալն է։

Իսկ եթե ինչ-որ մեկը համարձակվի չընդունել այս իրողությունները, դրա աչքը մտցրեք քարտեզը և այն ուղղություները, որտեղ ադրբեջանցիները փորձում են առաջ անցնել։ 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից