Սա՞ է ձեր կայունությունը, «խաղաղությունը»՝ հանձնել հայրենիքը. Ավետիք Իշխանյան

ԵԹԵ ՈՒՇ ՉԻ

Թշնամին գրավում է Սյունիքը, կիլոմետրերով առաջ է եկել Ջերմուկի, Սիսիանի ուղղություններով, Կապան-Մեղրի ճանապարհի եզրով։ Եվ ոչ մի դիմադրություն, կրակոց։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է իրադրության համեմատաբար կայունացման մասին։ Այսինքն՝ գրավել են․․․ ու կանգնե՞լ։ Սա՞ է ձեր կայունությունը,«խաղաղությունը»՝ հանձնել հայրենիքը։

Իսկ մենք․․․ «տեսնես ո՞վ կհաղթի ընտրություններում» և այլ ապուշություններ։Լավ, չկա՞ մի վճռական, անձնազոհ անհատ որ կազմակերպի ապստամբություն, եթե արդեն ուշ չի։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։