Նոյեմբերի 13-ին ադրբեջանցի զինծառայողի սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքով քրգործ է հարուցվել․ ԱՀ ՔԿ
2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ տարվում է նախաքննություն:
Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն հավելյալ տեղեկություն կտրամադրի:
Հիշեցնենք, որ Արցախի «Ջրմուղ կոյուղու»՝ ադրբեջանցիների կողմից սպանված բանվորի եղբայրն այսօր առավոտյան մեքենայով մոտեցել էր ադրբեջանցի զինծառայողների անցակետին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը փակվել էր, իսկ ավելի ուշ՝ բացվել։ Ինչպես ավելի ուշ պարզվել էր, միջադեպը ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանք էր։