COVID-19. նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ 70 մահվան դեպք

ԱՆ տեղեկացմամբ, Հայաստանում COVID-19-ի վիճակը նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ․

  • 1309 նոր դեպք
  • 11 431 թեստավորում
  • 2044 առողջացած
  • 70 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326 830 դեպք, որոնցից 289 900 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6937 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1368 է:

Ընդհանուր կատարվել է 2 227 063 թեստավորում: