«1080 ԺԱՄ»-ը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

Պատերազմից մեկ տարի անց ԱՊՐԵԼՈՒ և ԱՊՐԵՑՆԵԼՈՒ 1080 ժամերը Հայրենիքի մայր ռազմական ուսումնական հաստատությունում են։ Նոյեմբերի 7-9 ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ և ռեժիսոր Միքայել Նազարենկոյի հեղինակած «1080 ԺԱՄ» խորագիրը կրող նախագծի երկրորդ, այս անգամ, փակ ցուցադրությունը։ Ֆոտոպատմության և կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր կուրսանտների, սպաների և դպրոցականների համար։ Նախագծի ընթացքում հյուրընկալվեցին նաև ռազմական, կրթության և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ ԱՊՐԵԼ ու ԱՐԱՐԵԼ, ԼԻՆԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ՀԶՈՐ հանուն մեր անմահացած քաջ հայորդիների ու հանուն վաղվա օրվա հաղթանակի։ Ահա նախագծի ուղերձն ու նպատակը…

«1080»-ը դեռ ասելիք ունի…