Մի քիչ խոսենք այն Ապագայից, որը որ Կա՛

Մի քիչ խոսենք այն Ապագայից, որը որ Կա՛։

Եվ ասյպես, Հայաստանի խիզախ ու խաղաղասեր, հմուտ և գերարհեստավարժ, ազգային և պետականամետ իշխանությունները հանգիստ «տոնով», առանց որևէ կաշկանդվելու հայտնում են, որ «Ադրբեջանը տեղադրելու է մաքսային և սահմանային կետեր Գորիս-Կապան ճանապարհահատվածում» ու հերիք չի՝ «Հայաստանը նույնպես կտեղադրի այդպիսի կետեր»։ Ինչի՞ համար, ո՞ւմ համար,  դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք, թե ինչ անհեթեթություն եք դուրս տալիս։

Եթե որևէ մեկը վատ հասկացավ, ապա բացատրեմ. Հայաստանի իշխանությունները մեզ տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները ադրբեջանցիները լեգիտիմացնում են։

Հիմա հարց. Կարող է «մուղամով» արնախում, բարբարոս, տեռորիստ ադրբեջանցիների հետ դեմարկացիայի գործընթացը սկսել եք, պարզապես մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի, և ինչու «խաղաղության դարաշրջանի» բացումը դուք սկսեցիք Հայաստանի ինքնիշխան տարածքները «փակելով» հպարտ քաղաքացիների առջև։ Ի՞նչ է առհասարակ կատարվում։

Իսկ շուռնուխցիների և որոտանցիների հարցը ինչպե՞ս եք լուծելու։ Թե՞ վերջ, Շուռնուխում ու Որոտանում ձեր խոստացած Ապագան արդեն Կա՛։

Հը ՞ն։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից