Ազատագրում ամերիկյան գաղութատիրությունից կամ մահ (տեսանյութ)

Դիպուկ է ասված` Հայաստանի անգլոամերիկյան արտադրության անկախություն: Հայաստանը, նրա ղեկավարությունն անցած 30 տարվա ընթացքում անգլոամերիկյան դուդուկի տակ չակերտյալ անկախության, կեղծ անկախության պարն են պարել, ինչի հետևանքով, այո, կորուստների մի ողջ շղթա ենք ունեցել, և այդ կորուստները դեռ շարունակվում են ու շարունակվելու են: Հայերս ազատագրվելու, շունչ քաշելու և ոտքի կանգնելու կարիք ունենք, ինչպե՞ս կարող ենք հասնել դրան:

«Ելքը մեկն է` միանալ այն երկրների ճամբարին, որոնք ապստամբել են Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների համաշխարհային գաղութատիրական հասարակարգի դեմ,- LIVEnews.am-ի տաղավարում ասաց լրագրող, վերլուծաբան Արթուր Հովհաննիսյանի հյուրը` «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:- Իհարկե, այդ ապստամբության առաջնորդն այսօր Ռուսաստանն է: Նա է այն շոգեքարշը, որը գաղափարախոսական մակարդակով ու նաև գործնական քայլերով առաջ է տանում անգլոսաքսոնական լծից ազատագրվելու օրակարգը թե՛ հետխորհրդային տարածքում, թե՛ հետխորհրդային տարածքից դուրս մյուս պետությունների հետ հարաբերվելիս:

Առնվազն կարող ենք ասել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մյունխենյան ճառից հետո, 2007 թվականին, արդեն հստակ երևում է, որ Ռուսաստանը շարժվում է հենց այդ ուղղությամբ, այսինքն` իր ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ, և հազարամյա ռուսական կառավարման մոդելի վերականգնման ուղղությամբ, որը, եթե երկու բառով ասենք, հիմնված է իր կազմում գտնվող ժողովուրդների պոտենցիալի օգտագործման վրա` ի շահ և՛ ընդհանուր պետության, կայսրության, և՛ ի շահ այդ ժողովուրդների: Սա է երկու բառով այն ելքը, որի դեպքում Հայաստանը կարող է ևս փրկվել ու հարատև պահպանել իր գոյությունը»:

 

Մանրամասները` տեսանյութում