Թշնամին քթներիս տակ անում է այն, ինչ ուզում է, ու ոչ մի համաչափ գործողություն

Շատ քչերը կհասկանան այն արցախցիներին, ովքեր պատերազմից հետո էլ շարունակում են ապրել Արցախում և ամեն օր իրենց մաշկի վրա զգում ադրբեջանցիների շունչն ու դրանից բխող պարբերական ագրեսիան։

Հասկանում ե՞ք, որ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով, յուրաքանչյուր օր, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են տարբեր ուղղություններով երթևեկում ու այդ ճանապարհին ադրբեջանցին օրը ցերեկով անզեն քաղաքացիական անձանց է գնդակահարում, որոնցից մեկը մահացել է, 3-ը վիրավոր են։

Թշնամին քթներիս տակ անում է այն, ինչ ուզում է, ու ոչ մի համաչափ գործողություն։

Այսօրվա իշխանություններով, կիրառվող գործիքակազմով որևէ արդյունավետ լուծում չի լինելու։ Սրանց կանգնեցնել է պետք, այսպես շարունակվել չի կարող։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից