Իրանական բանակը զորավարժություններում կամիկաձե դրոններ է գործարկել

Իրանական բանակը երկրի հարավ-արևելյան ափամերձ շրջաններում և ռազմածովային գոտիներում լայնածավալ զորավարժությունների ժամանակ հիպոթետիկ հակառակորդի թիրախները պայթեցրել է հայրենական արտադրության կամիկաձե անօդաչու սարքերով, հայտնում է Tasnim-ը:

Օպերացիայի ընթացքում «Զոլֆաքար-1400» ծածկանունով համատեղ զորավարժությունների հիմնական փուլի ընթացքում «Արաշ» անօդաչու թռչող սարքերը մեծ հեռավորություն են անցել՝ թիրախները բարձր ճշգրտությամբ խոցելու համար։

Հետախուզական անօդաչու սարքերը նաև վերահսկել են  վարժանքների տարածքը բանակի մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կողմից ենթադրյալ հակառակորդի նավերի ոչնչացումից առաջ:  Զորավարժությունների ներկայացուցչի խոսքով՝ հայրենական «Մերսադ» զենիթահրթիռային համակարգը կիրակի գիշերը նույնպես մի քանի թիրախ է խոցել:

Ընթացիկ զորավարժությունն ընդգրկում է ավելի քան մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք Իրանից դեպի հարավ-արևելք` Հորմուզի արևելյան նեղուցից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածը:

Զորավարժությունների հիմնական փուլին մասնակցել են հետևակը, զրահատանկային ստորաբաժանումները, զրահատանկային ստորաբաժանումները, մեքենայացված գնդերը, ռազմաօդային ուժերն և հակաօդային պաշտպանությունը։