Հայաստանին պետք է ոչ թե խաղաղություն մուրացող, այլ պարտադրող ղեկավար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որտեղ նա  խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող եռակողմ հանդիպման մասին՝ հերքելով այդ լուրը, Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու օրակարգին, որն ըստ նրա՝ իրականություն չի դառնում, քանի որ ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել և ստացել հույժ գաղտնի նյութերի թույլտվություն և որ արտախորհրդարանական ուժերը, զոհվածների և անհետ կորածների հարազատների ներկայացուցիչները պիտի ներգրավվեն այդ հանձնաժողովում, իսկ օրենքով այդ հարցը կարգավորված չէ։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, որը Փաշինյանը պատկերացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև 3+3 ֆորմատին, որին ըստ էության Հայաստանը դեմ չէ։

Հյուրի հետ զրուցել ենք նաև այսօր՝ նոյեմբերի 8-ին հրավիրված հանրահավաքի մասին․ Նատալյա Սաղիյանը կոչ արեց, որ միանան բոլոր սրտացավ և պետականամետ քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում