Վրաստանի ԱՆ-ն տեսանյութ է հրապարակել. Սաակաշվիլին սնվում է հացադուլ հայտարարելուց հետո

Վրաստանի Արդարադատության նախարարությունը  տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Միխեիլ Սաակաշվիլին սնվում է և հյութ ըմպում  հացադուլ հայտարարելուց հետո:

Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահը հացադուլ էր հայտարարել հոկտեմբերի 1-ին: Վերջին շրջանում Սաակաշվիլիի փաստաբանները հաճախ էին բողոքում նրա առողջական վատթարացող վիճակից, իսկ Սաակաշվիլիի ընկերուհին էլ՝ Ելիզավետա Յասկոն, հայտնել էր, որ Վրաստանի նախկին նախագահը 20 կիլոգրամ նիհարել է հացադուլի ընթացքում:

Ավելի ուշ Վրաստանի ԱԳ նախարարն էլ իր հերթին լրագրողներին ասել էր, որ Սաակաշվիլին սնվում է շիլաներով և բնական հյութեր խմում: