Արթուր Բարսեղյանը Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ռեկորդ է սահմանել

Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտին է մոտենում լողի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը 100 մ ազատ ոճում դուրս է եկել կիսաեզրափակիչ (48,09 վրկ):

Բարսեղյանն այդ ցուցանիշով սահմանել է նաև Հայաստանի ռեկորդ:

Ցավոք, Արթուրը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ՝ կիսաեզրափակչում գրանցելով 48,28 վրկ արդյունք:

 

Աղբյուր  ArmSport.am