Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 1700 մարմին․ Բայրամով

Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել է 1700 զինծառայողի մարմին։ Նման թիվ է հրապարակել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա հայտարարել է, որ մարմինների փոխանցումը կատարել է միջազգային նորմերին համապատասխան։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հոկտեմբերի 4-ին հրապարակել էր տվյալներ, որոնց համաձայն, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

2020-ի նոյեմբերի 13-ից նոյեմբերի 2-ը, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։