Եվրոպայում Բայդենին ուղեկցող օգնականը վարակվել է կորոնավիրուսով

Սպիտակ տան ղեկավարին վերջին եվրոպական շրջագայության ժամանակ ուղեկցող օգնականներից մեկի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Նրա խոսքով, վարակված օգնականը և նախագահի աշխատակազմից մի քանի հոգի մնացել են Գլազգոյում, որտեղ Բայդենը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP26) 26-րդ համաժողովում:

Օգնականը ներկայումս գտնվում է կարանտինում և սպասում է ՊՇՌ թեստի արդյունքներին: Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ միջոցառմանը նա չի շփվել նախագահի հետ։

Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նույնպես վարակվել է կորոնավիրուսով և Բայդենի հետ չի թռել Եվրոպա։