Վարդենիսի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներ են ստացել, որոնք իրացրին բաժնի քրեական հետախույզների հետ։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել ու բաժին են բերման ենթարկվել երեք երիտասարդներ՝ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ է հայտնաբերվել։ Պարզվել է, որ թմրամիջոցը նրան հյուրասիրել էր բերման ենթարկվածներից մեկը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում խուզարկվել է նաև բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենան։ Հայտնաբերվել է մի քանի գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: