Թափառող շներով ավելի շատ են մտահոգվում, քան սեփական քաղաքացու առողջությամբ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը։

Այսօր Մեկ առողջության միջազգային օրն է, և հաղորդման հյուրի հետ խոսեցինք առողջության կոնցեպտի մասին, ինչ բաղադրիչներով է պայմանավորված մարդու առողջությունը՝ շրջակա միջավայր, առողջ սնունդ, անվտանգ միջավայր և այլն։ Որքանո՞վ է Հայաստանում մարդու առողջությունը գերակա։ Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ որքան էլ մեր իշխանությունները փորձում են ցույց տալ, թե մտահոգվում են հանրության առողջության մասին, սակայն կարևոր ոլորտներում, որոնք կապ ունեն հանրային առողջության հետ, պաշտոնյաները չեն աշխատում կամ միտումնավոր ձախողում են այդ աշխատանքը։

Խոսեցինք թափառող շների կողմից մարդու առողջության սպառնալիքների մասին։ Գրիգոր Գրիգորյանը հիշեցրեց, որ մեզանում թափառող շների նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունք է, քան նրանց կողմից թիրախավորվող մարդկանց։

Անդրադարձանք կորոնավիրուսային հիվանդությանը, թե ինչ է արվում մեր երկրում այդ հիվանդության տարածումը կանխելու և հիվանդներին արդյունավետ օգնություն ցույց տալու համար։ Հաղորդման հյուրն ասաց, որ պաշտոնյաներն ի սկզբանե լուրջ չվերաբերվեցին քովիդին, ծաղրելով և հանրության մոտ էլ անվստահություն առաջացնելով։ Այսօր էլ նրանց լրջությունը միայն հասարակությանն է վերաբերվում, մինչդեռ հենց իրենք սեփական որոշումներին թեթևամտորեն են վերաբերվում։

Մանրամասները՝ տեսանյութում