ԱՄՆ-ը պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը․ Ֆրենկ Փալոունն առցանց հանդիպում է անցկացրել Արտակ Բեգլարյանի հետ

ԱՄՆ Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն առցանց հանդիպում է անցկացրել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։  Ֆրենք Փալոունը «Թվիթերի»  իր միկրոբլոգում գրառում է արել:

«Հանդիպել եմ Արցախի պետնախարարի հետ: Մենք քննարկել ենք Արցախին մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ը նաև պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ Արցախը հայկական պահող կարգավորման հասնելու համար», – գրել է կոնգրեսականը։