Ուկրաինայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Telegram-ում հայտնել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

«Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն Ռադային»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախօրեին հրաժարական են ներկայացրել երկու փոխվարչապետերը՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և երկրի արդյունաբերության նախարար Օլեգ Ուրուսկին։

Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ասել է, որ Տարանը պաշտպանության նախարարի պաշտոնը կզիջի Ռեզնիկովին՝ առողջական պատճառներով և արագ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով։