Հայաստանի բոլոր շախմատիստները պայքարում են ուղեգրերի համար. 2021 FIDE Chess.com Grand Swiss

Ռիգայում ընթացող շախմատի 2021 FIDE Chess.com Grand Swiss գերմրցաշորւմ այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստներից հաղթանակ տարան Սերգեյ Մովսիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, որոնք վաստակեցին 3-ական միավոր և բավականին բարելավեցին մրցաշարային գործերն: Նրանք այժմ 1,5 միավորով են ետ մնում մրցաշարի առաջատարներից, որոնք արդեն հինգն են:

Մեր մյուս մասնակիցները իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Գաբրիել Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը 4-ական միավորով այժմ բաժանում են 6-20-րդ տեղերը: Լևոն Արոնյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 3,5 միավոր և կիսում են 21-49-րդ հորիզոնականները: Մեր բոլոր շախմատիստներն էլ դեռ պայքարում են առաջին երկու տեղերի համար, որոնք հավակնորդների մրցաշարի ուղեգիր են տալիս:

Կանանց մրցաշարում հանդես եկեղ մեր երկու շախմատիստուհիները` Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը երկրորդ տուրն անընդմեջ պարտություն կրեցին և էլ ավելի նահանջեցին մրցաշարային աղյուսակում: Նրանք այժմ զբաղեցնում են 34-րդ և 47-չդ տեղերը համապատասխանաբար:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է: Հաջորդ, 7-րդ տուրը, կկայանա նոյեմբերի 3-ին: